Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Վրեժ Վալերիի Խաչատրյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Վրեժ Վալերիի Խաչատրյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Մուշ 10-րդ փողոց, 26/1 հասցեում գտնվող սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-065-0113-0021 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 29052024-07-0164) իրականացնել բնակելի տան, պարսպի, շվաքարանի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Վրեժ Վալերիի Խաչատրյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: