Համաձայն «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 28-րդ կետերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 34-րդ հոդվածի՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է․ 1. <<Բուժականի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը անվանափոխել <<Բուժականի մսուր-մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն։
2․ Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի <<Բուժականի մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հիմնադրելու և կանոնադրությունը հաստատելու մասին>> N 169-Ա որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |