Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Ալեքսանդր Պալեմանի Մանուչարյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Ալեքսանդր Պալեմանի Մանուչարյանի դիմումը և թույլատրել գյուղ Քասախ, Մուշ փողոց, 89 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-065-0119-0026 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 26122019-07-0084) իրականացնել բնակելի տան վերակառուցման, բնակելի տան և օժանդակ շինության կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Ալեքսանդր Պալեմանի Մանուչարյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: