Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 161
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 169
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ

ԵՂՎԱՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի  90-րդ հոդվածի 6-րդ մասի՝ հիմք ընդունելով <<Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զովունու Ռուբիկ Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի 2021 թվականի օգոստոսի 30-ի N 45 և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության <<Նաիրիի արհեստագործական պետական ուսումնարան>> ՊՈԱԿ-ի 2021 թվականի օգոստոսի 30-ի N 02-73 գրությունները, Եղվարդ համայնքի ավագանին որոշում է.

1. Եղվարդ համայնքի 2021 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից <<Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զովունու Ռուբիկ Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ին հատկացնել 600.0 հազար դրամ, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության <<Նաիրիի արհեստագործական պետական ուսումնարան>> ՊՈԱԿ-ին՝ 1000,0 հազար դրամ: 

2. Եղվարդ համայնքի 2021 թվականի բյուջեի 1.6-1 ծրագրի 4637 հոդվածի <<1640.0>> թիվը փոխարինել <<3240.0>> թվով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԹԵԼՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner