Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Սպարտակ Հովհաննեսի Թորոսյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Սպարտակ Հովհաննեսի Թորոսյանի դիմումը և թույլատրել քաղաք Եղվարդ, Առափնյա փողոց, թիվ 69/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-004-0061-0017 կադաստրային ծածկագրի հողամասում 2022 թվականի ապրիլի 18-ին N CPP0-0000-0672 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել օժանդակ շինության, լողավազանի, ծածկոցի, հենապատի կառուցման փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։