Այսօր: Չորեքշաբթի, 2 Ապրիլի 2025թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 29
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>>  օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելով  <<Գայանե Ասատրյան Գագիկի>> ԱՁ-ի 2025 թվականի հունվարի 30-ի N 1 դիմումը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Նաիրի համայնքի Քասախ գյուղի Պարույր Սևակի փողոց 9 հասցեում գտնվող <<Քասախի արվեստի դպրոց>> ՀՈԱԿ-ի շենքի 1-ին հարկի դահլիճը՝ 58.3 քմ մակերեսով, 1 տարի ժամկետով <<Գայանե Ասատրյան Գագիկի>> ԱՁ-ին  պարարվեստի պարապմունքներ իրականացնելու նպատակով  վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ:

2. Սահմանել տարածքի վարձակալության արժեքը 1 քմ-ի համար 500 (հինգ հարյուր) դրամ, ամսական վճարը՝  29150 (քսանինը հազար մեկ հարյուր հիսուն) դրամ:

3. Առաջարկել համայնքի ղեկավարին համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում մեկամսյա ժամկետում <<Գայանե Ասատրյան Գագիկի>> ԱՁ-ի հետ կնքել գույքի վարձակալության մասին պայմանագիր:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԻՐԱՆՈՒՇ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(641.86 Կբ) հիմնավորում տեղեկանք
(687.55 Կբ)
(2.25 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner