Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Աղասի Աշոտի Թովմասյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Աղասի Աշոտի Թովմասյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 24-րդ փողոց, 63/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0054-0080 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 27032024-07-0176) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Աղասի Աշոտի Թովմասյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: