Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի, ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի, 2191, 288, 305 հոդվածներով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Տիգրան Արեսի Թադևոսյանը Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Վազգեն Սարգսյան փողոց, 5 շենք, թիվ 18 հասցեում գտնվող սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանում իրականացրել է ինքնակամ շինարարական աշխատանքներ՝ որոշում եմ.
1. Ինքնակամ շինարարական աշխատանքներ իրականացնելու համար Տիգրան Արեսի Թադևոսյանի նկատմամբ կիրառել վարչական տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 100000( հարյուր հազար) դրամ:
2. Առաջարկել Տիգրան Թադևոսյանին սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից՝ 15-օրյա ժամկետում վերացնել խախտումը:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Նաիրի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարմումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
5․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Տիգրան Արեսի Թադևոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: