Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Ազատ Թադևոսյանի դիմումը Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0186-0093 կադաստրային ծածկագրով հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 27022023-07-0030) գյուղատնտեսական մթերքների վերամշակման տնտեսության և պարսպի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Ազատ Թադևոսյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: