Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Արշակ Վարդանյանի լիազորված անձ Հայկ Մեսրոպյանի դիմումը Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 16-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 37 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արշակ և Գևորգ Վարդանյաններին պատկանող 07-029-0201-0080 կադաստրային ծածկագրով հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 14032025-07-0016) բնակելի տան, ավտոտնակի, պարսպի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2.Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Արշակ Վարդանյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: