Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին «Գարդենիա Լեբնիզ Ֆարմս» ՍՊԸ-ի տնօրեն Նիկոլա Աբու Ֆեյսալի լիազորված անձ Նարեկ Դանիելյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել «Գարդենիա Լեբնիզ Ֆարմս» ՍՊԸ-ի տնօրեն Նիկոլա Աբու Ֆեյսալի լիազորված անձ Նարեկ Դանիելյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Լիբանան թաղամաս, 46 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «Գարդենիա Լեբնիզ Ֆարմս» ՍՊԸ-ին պատկանող 07-004-0541-0170 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայական N 07062024-07-0122) իրականացնել բնակելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել «Գարդենիա Լեբնիզ Ֆարմս» ՍՊԸ-ի տնօրինությունից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: