Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Աբրահամ Գևորգի Գասպարյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Աբրահամ Գևորգի Գասպարյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, 60 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-053-0344-0020 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 24012024-07-0133) իրականացնել բնակելի տան, պարսպի, օժանդակ շինությունների կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Աբրահամ Գևորգի Գասպարյանից շինարարական աշխատանքները սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: