Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի պահանջների, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին «ԻՆՎԵՍՏ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավար Գոռ Յազարյանի կողմից ներկայացված դիմումը` որոշում եմ
1. Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, երևանյան խճուղի 2/1 հասցեում գտնվող, «ԻՆՎԵՍՏ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի սեփականութունը հանդիսացող 07-004-0225-0013 կադաստրային ծածկագրի հողամասում տալ 864,64 քմ մակերեսով արտադրամասի քանդման թույլտվություն:
2.Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քանդման ընթացքում հետևել աշխատանքների ճիշտ իրականացմանը: