Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Արթուր Հայրապետյանի և Նաիրա Ադամյանի լիաձորված անձ Կարինե Հայրապետյանի կողմից ներկայացված դիմումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Արթուր Հայրապետյանին և Նաիրա Ադամյանին պատկանող 07-029-0049-0005, 07-029-0049-0006 կադաստրային ծածկագրերի բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասերին կից, համայնքային սեփականություն հանդիսացող 07-029-0049-0023 կադաստրային ծածկագրի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 03112023-07-0188) 0,02628 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքով օտարել Արթուր Հայրապետյանին և Նաիրա Ադամյանին՝ 1796054 (մեկ միլիոն յոթ հարյուր իննսունվեց հազար հիսունչորս) դրամ արժեքով: |