Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության <<ԿՈՏԱՅՔ>> ջրօգտագործողների ընկերության 2023 թվականի ապրիլի 10-ի N 1-01/84 և մայիսի 2-ի N ԳՀ 1-04/149 գրությունները՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը Նաիրի համայնքի Եղվարդ բնակավայրի դաշտամիջյան ոռոգման չօգտագործվող խողովակներից 50 մ, d-400 մմ տրամագծով խողովակաշարը ապամոնտաժելու, նոր ջրագծեր կառուցելու, վնասված ջրագծերը փոխարինելու վերաբերյալ:
2. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը Նաիրի համայնքի Սարալանջ բնակավայրում նախկինում ապամոնտաժված խողովակները <<ԿՈՏԱՅՔ>> ՋՕԸ-ին տրամադրելու և Սարալանջ բնակավայրի 7-րդ փողոց տանող հատվածում նոր ջրագիծ կառուցելու վերաբերյալ:
3. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և ձեռք բերել d-100 մմ տրամագծով L-100 գծմ մետաղական խողովակներ, D-150 մմ տրամագծով L-500 գծմ խողովակներ, Եղվարդ և Բուժական բնակավայրերում հողային հունով առուների փոխարինման համար։