Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել «ԱՐՄ-ՇԻՆ ՔՈՆՍԹՐԱՔԹ» ՍՊԸ-ի տնօրեն Շահեն Հակոբջանյանի դիմումը Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Ուռենիների փողոց, 10 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «ԱՐՄ-ՇԻՆ ՔՈՆՍԹՐԱՔԹ» ՍՊԸ-ին պատկանող 07-065-0092-0020 կադաստրային ծածկագրով հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 15102024-07-0046) թվով 8 բնակելի տների , պարսպի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել «ԱՐՄ-ՇԻՆ ՔՈՆՍԹՐԱՔԹ» ՍՊԸ-ի տնօրեն Շահեն Հակոբջանյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: