Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Կառլեն Առուստամի Մարտիրոսյանի լիազորված անձ Հովհաննես Մարտիրոսյանի դիմումը Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Հ․ Շիրազի թաղամասի 4-րդ փողոց, 13 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Կառլեն Առուստամի Մարտիրոսյանին պատկանող 07-004-0160-0003 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 12022025-07-0053) բնակելի տան կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Կառլեն Առուստամի Մարտիրոսյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: