Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Ռուբեն Գագիկի Հովհաննիսյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Ռուբեն Գագիկի Հովհաննիսյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Բարեկամության փողոց, 6 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-053-0049-0038 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 17012023-07-0045) իրականացնել բնակելի տան, ավտոտնակի վերակառուցման, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Ռուբեն Գագիկի Հովհաննիսյանից շինարարական աշխատանքները սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: