Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Գոհար Սաշիկի Ավագյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Գոհար Սաշիկի Ավագյանի դիմումը և թույլատրել գյուղ Պռոշյան, Մայիսյան փողոց, 3-րդ նրբանցք, 2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-053-0122-0001 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 09012020-07-0119) իրականացնել բանկելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Գոհար Սաշիկի Ավագյանից շինարարական աշխատանքները սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: