Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին քաղաքացի Մանվել Մայիսկիի Մնացականյանի կողմից ներկայացված դիմումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է․ 1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Ա․ Մարտիրոսյան փողոց, 3-րդ փակուղի, 8 հասցեում գտնվող, վարձակալության իրավունքով Մանվել Մայիսկիի Մնացականյանին պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 16042019-07-0061) 07-065-0059-0022 կադաստրային ծածկագրի 0,00456 հա բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողամասի վրա կառուցված սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոտնակի սպասարկող հողամասն ուղղակի վաճառքով օտարել Մանվել Մայիսկիի Մնացականյանին հողի կադաստրային արժեքով՝ 311645 (երեք հարյուր տասնմեկ հազար վեց հարյուր քառասունհինգ) դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |