Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի,Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի, հիմք ընդունելով քաղաքացի Արթուր Սահակի Ղազարյանի դիմումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է․ Նաիրի համայնքի Քասախ գյուղի վարչական տարածքում գտնվող, սեփականության իրավունքով Արթուր Սահակի Ղազարյանին պատկանող 07-065-0254-0025 կադաստրային ծածկագրի գյուղատնտեսական նշանակության հնդավոր հողամասին կից, համայնքային սեփականություն հանդիսացող 07-065-0254-0027 կադաստրային ծածկագրի (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքների պետական գրանցման վկայական N 18062024-07-0022) 0,1006 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողամասը ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքով օտարել Արթուր Սահակի Ղազարյանին՝ 6791(վեց հազար յոթ հարյուր իննսունմեկ) դրամ կադաստրային արժեքով։ |