Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի, հիմք ընդունելով Լիանա Հայկի Կարապետյանի դիմումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է․ Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Լիանա Հայկի Կարապետյանին պատկանող 07-029-0177-0010 կադաստրային ծածկագրի գյուղատնտեսական նշանակության հողամասին կից համայնքային սեփականություն հանդիսացող 07-029-0177-0011 կադաստրային ծածկագրի 0,44 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 07072023-07-0202) ուղղակի վաճառքով օտարել Լիանա Հայկի Կարապետյանին 160600 (մեկ հարյուր վաթսուն հազար վեց հարյուր) դրամ արժեքով։ |