Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Սոֆյա Խաչիկի Հակոբյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Սոֆյա Խաչիկի Հակոբյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Օղակաձև փողոց, 44 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-065-0134-0060 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 07042023-07-0025) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Սոֆյա Խաչիկի Հակոբյանից շինարարական աշխատանքները սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: