Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և գյուղ Արագյուղ, 1-ին փողոց, թիվ 21 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող Արագյուղի մշակույթի տան շենքի երկրորդ հարկի թիվ 3 սենյակը՝ 6.9 քմ մակերեսով, մեկ տարի ժամկետով, ծրագրավորման անվճար դասընթացներ անցկացնելու նպատակով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել քաղաքացի Տիգրան Ռոբերտի Զաքոյանին:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին քաղաքացի Տիգրան Ռոբերտի Զաքոյանի հետ կնքել գույքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու վերաբերյալ պայմանագիր: |