Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Յարութ Պօղոսի Եարալեանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Յարութ Պօղոսի Եարալեանի դիմումը և թույլատրել գյուղ Պռոշյան, Չաուշի փողոց, 5-րդ նրբանցք, 48 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-053-0052-0027 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 25102017-07-0014) իրականացնել պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Յարութ Պօղոսի Եարալեանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: