Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի, հիմք ընդունելով <<ԳԱ-ՆԱ ԳՐԻԳ>> ՍՊԸ-Ի տնօրեն Մայրամ Շահնազարյանի լիազորված անձ Բագրատ Գագիկի Գրիգորյանի կողմից ներկայացված հայտը` համայնքի ավագանին որոշում է. 1.Եղվարդ համայնքում գտնվող, սեփականության իրավունքով <<ԳԱ-ՆԱ ԳՐԻԳ>> ՍՊԸ-ին պատկանող 07-004-0544-0038 կադաստրային համարի 0.0534 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողից նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` չորանոց կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |