Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 62-րդ կետի՝ որոշում եմ.
1. Նաիրի համայնք, գյուղ Բուժական, 2-րդ փողոց 3-րդ փակուղի 2 հասցեում գտնվող, 07-020-0044-0003 կադաստրային ծածկագրի գույքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 2492147) վերահասցեավորել և տրամադրել հետևյալ հասցեն՝ Նաիրի համայնք, գյուղ Բուժական, 2-րդ փողոց, 3-րդ փակուղի, 4/4 բնակելի տուն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: