Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Ցոլեր Վարդանի Սայէղի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Ցոլեր Վարդանի Սայէղի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Պ․ Սևակի թաղամասի, 2-րդ փողոց, 51/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-004-0052-0025 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 15022024-07-0187) իրականացնել բնակելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Ցոլեր Վարդանի Սայէղից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: