Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Օլեգ Առաքելյանի կողմից ներկայացված դիմումը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է.
1. Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Օլեգ, Ծովինար, Արմինե, Արտակ Առաքելյաններին պատկանող 07-029-0109-0009 կադաստրային ծածկագրի 0.3 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` անասնագոմ կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: