Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, հիմք ընդունելով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2021 թվականի հոկտեմբերի 5-ի N Կ-05102021-07-0087 որոշումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն և Բուժական գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-020-0101-0023 ծածկագրի 0.7 հա մակերեսով հողամասի նկատմամբ 2004 թվականի հունիսի 30-ին Սարգիս Եղիազարյանի հետ կնքած պայմանագրում կատարել համապատասխան փոփոխություն և պայմանագրի 3-րդ կետում <<բնակավայրերի >> բառը փոխարինել <<նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման>> բառերով:
2. Ուժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 19-ի <<Հողամասի վարձակալության պայմանագրում փոփոխություն կատարելու մասին>> N 62 որոշումը: |