Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Գագիկ Մելիքի Ստեփանյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Գագիկ Մելիքի Ստեփանյանի դիմումը և հաստատել քաղաք Եղվարդ, Եղիշե Չարենցի փողոց, 196/16 հասցեում գտնվող, վարձակալության իրավունքով իրեն պատկանող 07-004-0140-0040 կադաստրային ծածկագրի հողամասում 2022 թվականի նոյեմբերի 29-ին N CPP0-0000-3972 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել սպասարկման օբյեկտի կառուցման փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։