Համաձայն <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143-րդ հոդվածի 12-րդ մասի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը և Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 14-ի N 142-Ա որոշմամբ հաստատված համաձայնությունը՝ որոշում եմ.
1.Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող, Արմեն Աշոտի Սարգսյանի սեփականությունը հանդիսացող 07-029-0176-0119 կադաստրային ծածկագրի 0,04405 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զովունի համայնքի ավագանու 2016 թվականի հոկտեմբերի 26-ի N 43 որոշմամբ հաստատված Զովունի բնակավայրի գլխավոր հատակագծի մեջ կատարել համապատասխան փոփոխություն:
3. Արմեն Աշոտի Սարգսյանի կողմից 30-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը՝ 3007536 դրամ գումարը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: