Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի` Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1․Նաիրի համայնքի Եղվարդ քաղաքում գտնվող, Երևան-Եղվարդ ճանապարհի աջակողմյան մասի <<Արտադրական հանգույց>> թաղամասի հարակից տարածքը անվանակոչել հետևյալ կերպ՝ Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Լիբանան թաղամաս։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |