Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2024 թվականի նոյեմբերի 14-ին Նատալի Արամի Յայլոյանի կողմից ներկայացված դիմումը և այն հանգամանքը, որ Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 207-Ն որոշմամբ հաստատված Զովունի բնակավայրի գլխավոր հատակագծով հողամասը նախատեսված է որպես բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողամաս, հաշվի առնելով այն հանգամանքը որ հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական նախագծային լուծումների փոփոխության՝ որոշում եմ.
1. Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Նատալի Արամի Յայլոյանին պատկանող 07-029-0262-0041 կադաստրային ծածկագրի 0.05274 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողերի կատեգորիա:
2․ Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Նատալի Արամի Յայլոյանին պատկանող 07-029-0262-0041 կադաստրային ծածկագրի 0.05274 հա բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոխել բնակելի կառուցապատման։
3.Քաղաքացի Նատալի Արամի Յայլոյանի կողմից 30-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը` 3518180 դրամ գումարը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: