Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Արթուր Լևոնի Ասրյանի լիազորված անձ Ռոբերտ Աբրահամյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Արթուր Լևոնի Ասրյանի լիազորված անձ Ռոբերտ Աբրահամյանի դիմումը և թույլատրել քաղաք Եղվարդ, Յու․ Գագարինի փողոց, 46/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արթուր Լևոնի Ասրյանին պատկանող 07-004-0331-0031 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 04082025-07-0073) իրականացնել անասնապահական տնտեսության (անասնաֆերմա և պահեստ) կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Արթուր Լևոնի Ասրյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: