Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Սամվել Լենաուրի Գևորգյանի լիազորված անձ Արմեն Մկրտչյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Սամվել Լենաուրի Գևորգյանի լիազորված անձ Արմեն Մկրտչյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնքի Եղվարդ քաղաքում գտնվող, սեփականության իրավունքով Սամվել Լենաուրի Գևորգյանին պատկանող 07-004-0536-0011 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայական N 18062025-07-0181) իրականացնել գյուղատնտեսական մթերքների վերամշակման տնտեսության կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Սամվել Լենաուրի Գևորգյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: