Այսօր: Շաբաթ, 19 Ապրիլի 2025թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 75
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1708-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նաիրի, (0224) 2-11-10, eghvard.city@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 ապրիլի 2025 թվականի N 1708-Ա

ԱՎԵՏԻՔ ԳԱԳԻԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի, 53-րդ, 58-60-րդ հոդվածների, Հարկային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 46-րդ հոդվածի 6-րդ մասի, 239-244-րդ, 246-248-րդ, 251-րդ, 401-րդ հոդվածների, ինչպես նաև իրավահարաբերության պահին գործող «Գույքահարկի մասին» և «Հարկերի մասին» օրենքների, հիմք ընդունելով վարչական վարույթի վերաբերյալ 2025 թվականի ապրիլի 15-ին կազմված արձանագրությունը, Նաիրիի համայնքապետարանի եկամուտների հավաքագրման և հաշվառման բաժնի կողմից 2025 թվականի մարտի 26-ին տրամադրված տեղեկանքները, որոնց համաձայն  Ավետիք Հովհաննիսյանի սեփականության իրավունքով պատկանող  MERCEDES-BENZ S420 մակնիշի 77RF797 հաշվառման համարանիշի  WDBGA43GOUA360364 նույնականացման համարի փոխադրամիջոցի գույքահարկի գծով պարտավորությունը 2019-2020թվականների համար 2025 թվականի մարտի 26-ի դրությամբ, կազմում է՝ 188462 դրամ, որից՝  ապառք՝ 145438 դրամ, տույժ 43024դրամ, 2021-2025թվականների համար  2025 թվականի մարտի 26-ի դրությամբ, կազմում է 789551 դրամ, որից՝ ապառք՝ 671250 դրամ, տույժ ՝ 118301դրամ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ   Ավետիք Հովհաննիսյանը սահմանված ժամկետում չի կատարել փոխադրամիջոցի  գույքահարկի գծով իր պարտավորությունները  որոշում եմ՝ 

1.Ավետիք Հովհաննիսյանից  հօգուտ Նաիրի համայնքի  գանձել 978013 (ինը հարյուր յոթանասունութ հազար  տասներեք) դրամ փոխադրամիջոցի գույքահարկի գումար  (վճարման հաշվեհամար՝ 900115610141):

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Նաիրի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ավետիք Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 11

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner