Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 18-րդ կետերի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի մայիսի 2-ին Խաչատուր Թամուրբեկի Առաքելյանին կողմից ներկայացված դիմումը, ԱՁ Տիգրան Փոթիկյանի կողմից տրված եզրակացությունը և այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի առաջացնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1․Նաիրի համայնքի, Պռոշյան գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Խաչատուր Թամուրբեկի Առաքելյանին պատկանող 07-053-0011-0023 կադաստրային ծածկագրի տակ գտնվող հողամասում (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2025C27UED, 2023XBPTUD, 2023SYAUE7, 2023ZDNEQQ, 20232FZZNL) առկա 2004-2016 թվականներին ինքնակամ կառուցված 127․21 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 7․50 քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը, 22․35 քմ մակերեսով պարիսպը ճանաչել օրինական։
2․Կառուցապատումն իրականացրած անձի կողմից 30-օրյա ժամկետում օրինականացման ընդհանուր գումարը՝ 336099 դրամը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: