Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Սամվել Աշոտի Դարբինյանի կողմից ներկայացված դիմումը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Սամվել Աշոտի Դարբինյանին պատկանող 07-029-0143-0303 կադաստրային ծածկագրի 0.1 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` գյուղատնտեսական մթերքների վերամշակման տնտեսություն կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |