Նաիրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով և Կառավարության «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» 2014 թ նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2025 թվականի նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զորավան բնակավայրի վարչական շենքում տեղի կունենա հանրային լսում:
Օրակարգում՝
«ԲԱԶԱՏԼՔԱՐ» ՍՊԸ-ի կողմից Զորավան բնակավայրի Նորագյուղի անդեզիտաբազալտների հանքավայրի 1-ին տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներն են:
Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը: