Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Հարություն Ֆիրդուսի Թադևոսյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Հարություն Ֆիրդուսի Թադևոսյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Գ. Չաուշի փողոց, 8-րդ նրբանցք, 10/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-053-0055-0008 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 24082022-07-0050) իրականացնել բնակելի տան, ծածկոցների, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Հարություն Ֆիրդուսի Թադևոսյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: