Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Քաղաքացիական օրենսգրքի 627-րդ հոդվածի 1-ին կետի , Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետի, 66-րդ հոդվածի 1-ին կետի, 4-րդ ենթակետի, 2-րդ կետի, 10-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետերի և 1-ին և 5-րդ ենթակետերի, Անշարժ գույքի հարկով հարկման նպատակաով շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատաման կարգը սահմանելու մասին 2019 թվականի նոյեմբերի 19-ի օրենք, քաղաքացի Հայկ Մայիսի Ալեքսանյանի դիմումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Տալ համաձայնություն համայնքային սեփականություն հանդիսացող, Նաիրի համայնքի Զովունի գյուղի վարչական տարածքում գտնվող, վարձակալության իրավունքով Հայկ Մայիսի Ալեքսանյանին պատկանող (վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայական N 0049520) գյուղատնտեսական նշանակության 0,5 հա 4-րդ կարգի ջրովի վարելահողը գնման նախապատվության իրավունքով՝ ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով՝ վաճառքի 592500 դրամով վարձակալ Հայկ Մայիսի Ալեքսանյանին օտարելու համար։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |