Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 78
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 1
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 14-րդ, 16-րդ հոդվածների՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է.

 1. Հաստատել Նաիրի համայնքի 2022 թվականի հունվարի 21-ի նիստի օրակարգը.

1)  Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու մասին:

2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:

3)  Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ նշանակելու մասին:

 4)  Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ղեկավարի տեղակալ նշանակելու մասին:

5) Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների ավելի բարձր դասային աստիճանի համար վճարվող հավելավճարի կիրառման կարգը և չափը սահմանելու մասին:

6) Նաիրիի համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:

7) Նաիրիի համայնքի 2022 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը հաստատելու մասին:

8) Աղբահանության վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին:

9) Համայնքային ենթակայության կրթական հաստատությունների տեղական վճարների արտոնություններ սահմանելու մասին:

10) Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի, Զովունի, Զորավան, Բուժական, Արագյուղ, Սարալանջ, Քասախ և Պռոշյան գյուղերի վարչական ղեկավարների ծառայողական մեքենաների համար տրամադրվող վառելանյութի չափաքանակը սահմանելու մասին:

11) Հայաստանի Հանրապետության Քասախի համայաքապետարանի <<Կոմունալ բարեկարգման և սպասարկման գրասենյակ>> բյուջետային հիմնարկը լուծարելու մասին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՍՄԻԿ ԶԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner