Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Արամ Պարոնիկյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Արամ Պարոնիկյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 37-րդ փողոց, 14 հասցեում գտնվող սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0083-0045 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 15052020-07-0081) իրականացնել բնակելի տան, ավտոտնակի, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Արամ Պարոնիկյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: