Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Քնարիկ Պավլուշի Աղաջանյանի կողմից ներկայացված դիմումը` համայնքի ավագանին որոշում է. 1.Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Պավլուշ Հակոբի Աղաջանյանին, Ազնիվ Արմենակի Աղաջանյանին, Գոհարիկ, Արմինե, Քնարիկ Աղաջանյաններին պատկանող 07-029-0171-0001 կադաստրային ծածկագրից 0.10 հա գյուղատնտեսական նշանակության պտղատու այգի հողատեսքի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` անասնաշենք կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |