Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Մովսես Հունանի Առաքելյանի լիազորված անձ ՎԱհե Հովհաննիսյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Մովսես Հունանի Առաքելյանի լիազորված անձ ՎԱհե Հովհաննիսյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Գ․ Չաուշի փողոց, 7-րդ նրբանցք, 17 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Մովսես Հունանի Առաքելյանին պատկանող 07-053-0055-0003 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 11032020-07-0067) իրականացնել բնակելի տան, խորդանոցի, լողավազանի, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Մովսես Հունանի Առաքելյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: