Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական նախագծային լուծումների փոփոխության՝ որոշում եմ.
1.Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Երևանյան թաղամասի 1-ին փողոց, 8 հասցեում գտնվող, Լադիկ Սամվելի Մխիթարյանի սեփականություն հանդիսացող 07-004-0232-0024 կադաստրային ծածկագրի 0,025 հա բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոխել բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: