Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Եղվարդ համայնքում գտնվող հողամասերը, որոնց նպատակային նշանակությունը փոփոխվել է շինարարության թույլտվություն տրամադրելիս Եղվարդ համայնքի ղեկավարի որոշումներով, սեփականատերերի կողմից գույքի պետական գրանցում իրականացնելիս առաջանում են խոչնդոտները և վերջիններս վերացնելու նպատակով` Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. 1.Եղվարդ համայնքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասերի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` համաձայն հավելվածի:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |