Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Մուշեղ Արամի Թումասյանի կողմից ներկայացված դիմումը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Նաիրի համայնք, Եղվարդ քաղաքում գտնվող, սեփականության իրավունքով Մուշեղ Արամի Թումասյանին պատկանող 07-004-0528-0011 կադաստրային ծածկագրի 0.2246 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` ջրավազան կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |