Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Զաքարյանի դիմումը Նաիրի համայնքի Զովունի բնակավայրի 4-րդ, 13-րդ, 27-րդ, 28-րդ, 33-34-րդ, 36-րդ և 37-րդ փողոցների ասֆալտապատման աշխատանքների վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2.Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Զաքարյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: